Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը Նոր տարին կնշի Հայաստանում

Դեկտեմբեր 23,2011 13:40

Եվ հայաստանցիների նման տոներին կայցելի ընկերներին ու գործընկերներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 3 ամիս է, ինչ Հայաստանում է: Ամերիկյան ժողովրդի ու ողջ դեսպանության անունից նա հայաստանցիներին հղեց իր լավագույն բարեմաղթանքները Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ եւ սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Սովորաբար  ի՞նչ ամանորյա նվերներ եք միմյանց նվիրում Ձեր ընտանիքում:

– Մեր ընտանիքում նվերներ տալու հետ կապված առաջնորդվում ենք Քրիս Քրինգլի կամ «Անհայտ Ձմեռ պապի» ավանդույթով, եւ մեր երեխաներից ամեն մեկը գլխարկի միջից ընտրում է մյուս երեխաներից մեկի անունը ու հենց նրա համար էլ պատրաստում է Սուրբ Ծննդի նվեր: Քանի որ մենք հինգ երեխա ունենք, հեշտ չէր լինի, եթե ամեն մեկը հինգ հատ նվեր պատրաստեր: Այսպես բոլորը նվեր են ստանում ու ոչ մեկից չի պահանջվում հինգ նվեր նախապատրաստել: Բարեբախտաբար, տոնական նվերների հետ կապված առեւտրի մեծ մասը կինս՝ Լիբբին է անում: Մենք արդեն եղել ենք Վերնիսաժում ու մասնակցել Ծննդյան տոնավաճառին: Մի ավանդույթ էլ կա մեր ընտանիքում. մենք տոնածառի խաղալիքներ ենք գնում բոլոր այն երկրներում, որտեղ ապրում ենք:

– Փոքր ժամանակ Սանտա Կլաուսից ակնկալած ամենատպավորիչ նվերը:

– Իմ մանկության տարիներին մեր ընտանիքում Սուրբ Ծննդին նվերներ տալը այնքան էլ ընդունված չէր, բայց ես հիշում եմ իմ առաջին բեյսբոլի ձեռնոցը: Ես բեյսբոլ շատ եմ սիրում, ու այդ ձեռնոցը բեյսբոլի սիրահարի համար լավագույն նվերն էր:

– Ի՞նչ կմաթղեք հայ ժողովրդին գալիք 2012 թվականի համար եւ ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանից ու հայ ժողովրդից:

– Ցանկանում եմ իմ լավագույն մաղթանքները հղել հայ ժողովրդին այս գեղեցիկ տոների առթիվ: Ես ու կինս՝ Լիբբին, Հայաստան ենք տեղափոխվել երեք ամիս առաջ: Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի հյուրընկալությունն ու հիանում ենք Հայաստանի բնական գեղեցկությամբ ու հարուստ պատմությամբ: Ուրախ ենք  Հայաստանում նշել  Նոր տարին՝ մեր ընտանիքի ու մեր հայ ընկերների հետ միասին:

2012 թվականին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կնշեն պաշտոնական հարաբերությունների ու ամուր գործընկերության 20-ամյա հոբելյանը: Մեր ընդհանուր նպատակը խաղաղությունն է, բարեկեցությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը Հայաստանում եւ տարածաշրջանում:

Հարցազրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031