Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջրօգտագործման թույլտվությունը դեռեւս ՀԷԿ կառուցելու թույլտվություն չէ

Դեկտեմբեր 23,2011 13:29

Երեկ Վայոց ձորի մարզպետարանից նույնպես արձագանքեցին «Առավոտ» օրաթերթում 20.12.2011-ին հրապարակված «Բնապահպանության նախարարը գործարարին չի պատասխանում» հոդվածին: Խոսքը մասնավորապես վերաբերում էր Վայոց ձորի մարզում ՀԷԿ շահագործելու թույլտվություն ստացած «ԱԼՌՈՒԲ» ընկերությանը, որը հայտնաբերել էր, որ գրեթե նույն տարածքում թույլտվություն է տրվել մեկ այլ՝  «ՎՏՎ էներջի» ընկերությանը՝ նույն բիզնեսը ծավալելու նպատակով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը մեր հրապարակմանն ի պատասխան՝ մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով հայտնում է. «Ըստ Ալիկ Աբրահամյանի՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն իրենց որոշումներով՝ ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալով «ՎՏՎ էներջի» ՍՊԸ–ին, խոչընդոտել են փոքր ՀԷԿ կառուցելու իր բիզնեսին, սակայն իրականությունն այն է, որ «ՎՏՎ էներջի» ՍՊԸ–ն  ՀԷԿ կառուցելու թույլտվություն է ստացել համաձայն ՀՀ կառավարության  2011թ. մայիսի 26-ի թիվ 731-Ն որոշման, որի համար Եղեգիսի համայնքային սեփականություն հանդիսացող հողի սխեմայի փոփոխություն կատարելու համաձայնության որոշումը Եղեգիսի ավագանին ընդունել է 2011թ. հունվարի 17-ին (որոշում թիվ 11), իսկ «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ն թույլտվություն է ստացել ավելի ուշ՝ 2011թ. սեպտեմբերի 15-ին՝ համաձայն ՀՀ կառավարության  թիվ 1330-Ն որոշման, որի համար Շատինի համայնքային սեփականություն հանդիսացող հողի սխեմայի փոփոխություն կատարելու համաձայնության որոշումը Շատինի ավագանին ընդունել է 2011թ. ապրիլի 18-ին (որոշում թիվ 11):

Նշենք, որ  «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ի կողմից ջրօգտագործման թույլտվություն ստանալը դեռեւս չի ենթադրում ՀԷԿ-ի կառուցում, որովհետեւ ջրօգտագործման թույլտվությունը տրվել է շատ ավելի վաղ, քան ՀԷԿ կառուցելու թույլտվությունը: Ու նաեւ՝ «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ին ջրօգտագործման թույլտվություն է տրվել Արփա գետի Շատին համայնքի վարչական տարածքով անցնող, իսկ «ՎՏՎ էներջի» ՍՊԸ–ին՝ Եղեգիս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածների մասով, ինչպես նաեւ ՀԷԿ կառուցելու իրավասություն չեն ունեցել սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություններն էլ, քանի որ երկուսն էլ չեն անցել բնապահպանական փորձաքննություն: Ուստի «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ալիկ Աբրահամյանի  պահանջը՝ ջրօգտագործման կոորդինատները փոխելու վերաբերյալ, անհիմն է եւ ոչ տեղին:

Նշված պահանջով նամակագիրը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան: Սպասենք դատարանի վճռին»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031