Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է Յուրի Խաչատուրովին ու գնդապետ Միքայել Հարությունյանին մարտահրավեր նետելու ժամանակը

Դեկտեմբեր 23,2011 12:48

 «Հայաստանում չկա կարգապահություն եւ այն հաստատելու համար լուրջ քայլեր չեն արվում: Այդ են վկայում բանակում զինվորների աճող մահերը: Անընդունելի է յուրաքանչյուր հայ զինվորի մահը մեկ այլ հայ զինվորի ձեռքով »,- այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի ներքին քաղաքականությանն անդրադառնալով, ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կարծիքով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պետք է համակարգը մաքրելու իշխանություն տալ, որ նա լիազորություններ ունենա համակարգից հեռացնելու այն սպաներին, որոնք չեն վաստակել սպայի համազգեստը կրելու իրավունքը. «Սպա պետք է լինեն նրա համար՝ ինչ են անում այսօր, ոչ թե ինչ են արել երեկ: Բանակը մեզ՝ բոլորիս է պատկանում եւ կառուցողական ներդրումների կարիք կա»:

Պարոն Կիրակոսյանի խոսքերով, պաշտպանության նախարարը պետք է մարտահրավեր նետի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին ու գնդապետ Միքայել Հարությունյանին. « Եվ այն բոլոր սպաներին, որոնք իրենց պաշտոնները ձեռք են բերել ու պահում են միայն նրա համար, որ Ղարաբաղում կռվել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031