Լրահոս
Օրվա լրահոսը

2012-ին Ռուսաստանը Ադրբեջանին կսատարի՞

Դեկտեմբեր 23,2011 12:44

Հաջորդ տարի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր է Մինսկի խմբի համանախագահող երկրներից միայն Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը. այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա իր այս կանխատեսումը բացատրեց նրանով, որ Ռուսաստանը վերջին երկու տարիներին լավացրել է Ադրբեջանի հետ հարաբերություններն ու սկսել է ռազմական համագործակցությունը. «Ռուսները հնարավոր է օգտվեն նրանից, որ Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի մոտ ու գերագնահատում Ռուսաստանի արժեքը»:

Փորձագետի կարծիքով, հաջորդ տարի Թուրքիան ավելի պատրաստակամ է լինելու հայ-թուրքական հարաբերությունները լավացնելու գործում, որովհետեւ, ըստ նրա, թուրքերն արդեն վճարում են Հայաստանի հետ անկեղծ չլինելու համար. «Այդ գինը, պարզ դարձավ երեկ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցը քրեականացնելու մասին նախագծի քվեարկությունից ֆրանսիական պառլամենտում»:

Պարոն Կիրակոսյանը դրական գնահատեց Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ այս տարի ավելի ուժեղ էին քան նախորդ տարիներին. «Այս տարի Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ է քան Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Դա նաեւ նրանով է պայմանավորված, որ Եվրամիությունն ու Ամերիկան կանգնած են Հայաստանի դիրքերից: Միջազգային հանրությունը մեծ ուժ է գործադրում Թուրքիայի վրա եւ Թուրքիայից ակնկալիքներն ավելի մեծ են»:

Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանը՝ փորձագետն ասաց, որ քաղաքական դաշտում երկխոսության կարիք կա, բայց ոչ անձերի, այլ քաղաքական կողմերի միջեւ. «Երկխոսությունը քաղաքականության մակարդակի պետք է բարձրացնել: Հայաստանում քաղաքական էլիտայի կոնֆլիկտ է ՝ ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտն իրական է ու ամենեւին էլ մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով չէ: Ինչո՞ւ ԲՀԿ-ն դեռ հակահարված չի հասցրել ՀՀԿ-ին, դա է գլխավոր հարցը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031