Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվարի 1. և՜ Ամանոր, և՜ ծնունդ

Դեկտեմբեր 23,2011 13:04

Բոլորն Ամանորին սպասում էին  իրենց տանը, իսկ Տաթեւիկենց  ընտանիքը՝ հիվանդանոցում. Տաթեւիկը  պետք է ծնվեր:  Ընտանիքը Ամանորի եւ նոր ծննդի շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ հենց հիվանդանոցում էլ ընդունեց:

 

«Ամանորը ընտանեկան համընդհանուր օր է, իսկ ծնունդը մենակ քոնն է: Բոլորի ուշադրության կենտրոնում դու ես», – ասում է Տաթեւիկ Կյանդարյանը : Նրա համար Ամանորը կրկնակի տոն է. 1994 թվականի հունվարի 1-ին  ծնվեց նա, մայրը` Արմինե Սիմոնյանը.  չի կարողանում բացատրել այդ օրվա իր զգացմունքները. «Երջանկացա, որ էլի մայրացա»:

Տաթեւիկը սովորում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, հայ Երիտասարդական կառավարության անդամ է, շատ կենսուրախ մարդ է , չի սիրում նեղացկոտներին. «Սիրում եմ երգել, պարել, ժամանակ անցկացնել ընկերներիս հետ»: Ամենասիրելի տոներից մեկն էլ  Ամանորն է. «Մանավանդ, որ տոնս կրկնակի է դառնում»:

Բոլորս էլ Ամանորին լինում ենք ուրախ, քանի որ դիմավորում ենք նոր տարին: Տաթեւիկի ուրախությունը մի փոքր անսովոր է. «Ամեն տարին նշելիս զգում եմ, որ ավելի հասուն տարիքով եմ դիմավորում Ամանորը »: Ու չի փոխի իր ծննդյան օրը նույնիսկ հաշվի առնելով այն, որ Ամանորյա և ծննդյան նվերը մեկն է լինում,  ասում է չի էլ տխրում: Հիշում է մի Ամանորյա գիշեր.   «Միշտ երազում էի փոքրիկ շնիկի մասին, բայց քանի որ փոքր էի, ծնողներս չէին գնում: Ծննդյանս օրը մտա սենյակ, ու տեսա մեծ, փափուկ խաղալիք շուն. չնայած իսկական չէր, բայց շատ էի հուզվել»:

Տաթեւիկը իր հասակակիցներին Ամանորին մաղթեց երազանքների իրականացում, հաջողություն. «Իսկ փոքրիկներին ուրախ, անհոգ,  ժպիտներով ու գույներով լի մանկություն»:

Այս տարի Տաթեւիկը նշում է իր 18 ամյակը:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031