Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Աբրահամյանի և Մասիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Մասիսի 3-րդ թաղամասի 15 շենքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Քալաշյանն էր:
Ըստ դատական բժշկի՝ Քալաշյանը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետևանքով: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում, ավագ քննիչ Անդրեասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Կարդացեք նաև