ԵՄ-ի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Հայաստանն իսկապես շատ լավ առաջընթացի է հասել ԵՄ-ի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների գործընթացում` Եվրոպական հանձնաժողովի առանցքային առաջարկների հիման վրա»:
«Բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ պահանջներից շատերն արդեն իրագործված են», – հայտարարել է ԵՄ-ի գլխավոր բանակցողը:
Նրա խոսքերով, չնայած ընդհանուր դրական պատկերի առկայությանը, անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, հատկապես առեւտրում տեխնիկական խոչընդոտների (Technical Barriers to Trade) եւ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտներում, որտեղ ազգային օրենսդրությունը պետք է փոփոխության ենթարկվի` ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխան:
«ՀՀ վարչապետի օգոստոսի 10-ի հրամանով մինչեւ տարեվերջ պետք է իրագործվեն մնացած պահանջները: Այս հանգամանքի լույսի ներքո, ես ակնկալում եմ համապատասխան հաստատում ստանալ մեր փորձագետներից», – հայտարարել է Գունար Վիգանդը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:
Կարդացեք նաև
«Թույլ տվեք ընդգծել, որ բանակցությունների սկիզբը միայն մեկ քայլ է ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ: Նոր տնտեսական հնարավորություններն ամբողջությամբ կիրառելու համար Հայաստանը պետք է ամբողջական բարեփոխումներ իրականացնի», – եզրափակել է Գունարդ Վիգանդը: