Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկեյիստները թաքցնում են ստացած գլխուղեղի ցնցումները: Ինչո՞ւ

Դեկտեմբեր 23,2011 11:37

Հոկեյի ազգային լիգայի (NHL) եւս չորս պրոֆեսիոնալ հոկեյիստներ համալրեցին,   այսպես կոչված «Concussion Team»-ի կազմը: Սա խորհրդանշական հավաքական է,  որում տեղ ունենում են միայն հանդիպումների ժամանակ գլխուղեղի ցնցում  ախտորոշումով պրոֆեսիոնալները: Այս առումով, արդեն իսկ 30 հոգիանոց այդ «հավաքականն» ամենաաստեղայինն է աշխարհում, որին «անդամագրվել» չի ցանկանում  ոչ մի հոկեյիստ: Դրա համար բոլորն էլ անում են ամեն բան, որպեսզի բժիշկներից  թաքցնեն այդ վնասվածքի նշանները՝ վտանգելով իրենց առողջությունը: Իսկ ինչո՞ւ:
Հարցի պատասխանը գիտի «Ֆիլադելֆիա» ակումբի դարպասապահ Սերգեյ Բոբրովսկին,   որը «Սովետսկի սպորտի» թղթակցին ասել է. «Ես չեմ զարմանում: NHL-ը հսկայական  մրցակցություն է եւ յուրաքանչյուրը «դողում» է թիմում իր տեղի համար, որն  ամեն վայրկյան կարելի է կորցնել: Դրա համար էլ տղաները հաճախ սառցադաշտ են  մտնում դեռ ամբողջովին չապաքինված»: Իսկ բժիշկներն ու փորձագետները  ահազանգում են, որ ճիշտ է, հոկեյը մեծ փողեր է, աշխատանք, որը կորցնել ոչ ոք  չի ցանկանում, բայց առողջությունն ավելի թանկ է: Հակառակ դեպքում, այդ  հոկեյիստները հարկադրված են լինելու կարիերայի ավարտից հետո տարիների  վաստակած ամբողջ գումարը ծախսել բուժվելու վրա: Բացառված չէ՝ նաեւ անօգուտ:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031