Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը սիրում է Ձյունանուշիկ «երեւույթը»

Դեկտեմբեր 23,2011 11:30

Հատված Արմեն Մարտիրոսյանի հետ («Ժառանգություն») հարցազրույցից:

Պարոն Մարտիրոսյան, Ձեզ ընդամենը «միզեր»՝ 60 ձայն պակասեց. Դուք հիմա ԱԺ փոխխոսնա՜կ կլինեիք, սենյակ կունենայիք, նանարներ, ներեցեք՝ քարտուղարուհինե՜ր։

– Քարտուղարուհիների մասով, իսկապես, լավ չստացվեց։ Լա՜վ կլիներ։ Բայց դե, Էդուարդ Շարմազանովն էլ, կարծում եմ, շատ լավ փոխնախագահ կլինի։

Նանարների մասո՞վ։

– Ոչ, աշխատանքային։ Ինքը շատ ճաշակով քաղաքական գործիչ է, եւ կարծում եմ՝ վատ չի աշխատի։

Ի՞նչ եք ուզում, որ Ձմեռ պապը Ձեզ բերի։ Սիրո՞ւմ եք Ձմեռ պապին։

– Ձյունանուշին ավելի եմ սիրում։

Օ՜հ, Դուք ինձ կանխեցիք, մոտ բերեք Ձեր ականջը (լվացե՞լ եք), ասեմ՝ մարդ կա՝ Ձյունանուշիկ չի՜ սիրում։

– Մի՞թե։ Չի՜ կարող։Չգիտեմ՝ Ձյունանուշիկ ես շատ սիրում եմ։ Չէ, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, երեւույթի մասին է խոսքը։

Շա՞տ Ձյունանուշներ կան Ձեր շրջապատում։

– Լրագրողներդ կթողնե՞ք՝ շատ լինեն. էնքան կգրե՜ք։

– «Ներող ախպեր, ներող»:

 

Կարմեն Դավթյան

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031