Պարզվում է՝ համացանցում գոյություն ունի կայք, (http:flagburningworld.com/), որտեղ ցանկացած մարդ կարող է վառել ցանկացած երկրի դրոշ։ Ամենաուշագրավն այն է, որ աշխարհի տասնյակ երկրների շարքում ամենաշատը այրվել են երեք երկրների դրոշներ՝ Ադրբեջանինը՝ 272 հազար 028, Թուրքիայինը՝ 257 հագար 840 եւ Հայաստանինը՝ 230 հազար 048: Այսինքն, մինչ այլ մարդիկ այդ կայք են մտնում զուտ հետաքրքրության համար, մենք, ադրբեջանցիները եւ թուրքերը այդ կայքում լուրջ ճակատամարտեր ենք ունենում, թե ով ում դրոշն ավելի շատ կվառի։ Ի դեպ, երեկվա ընթացքում ամենաշատը վառել էին Հայաստանի դրոշը, ինչը թերեւս կարելի է կապել Ֆրանսիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն դատապարտող օրենքի ընդունմամբ:
«Չորրորդ ինքիշխանություն»