Ֆուտբոլի Նիդեռլանդների գավաթի «Այաքս»-«Ալկմար» հանդիպումն անավարտ է մնացել:
Խաղի 38-րդ րոպեին «Այաքսի» երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ եւ հարձակվել հյուրերի դարպասապահ Էստեբար Ալվարադոյի վրա: Սակայն վերջինը հասցրել է ինքն առաջին ոտքով հարվածել կարգազանցին, որից հետո սկսել է ձեռքերով հարվածների տարափ տեղալ արդեն խոտածածկին հայտնված ֆուտբոլասերին, ինչի համար գլխավոր մրցավարը նրան կարմիր քարտ է ցույց տվել՝ հեռացնելով դաշտից, իսկ խաղն այդպես էլ չի շարունակվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ