Երեկ երեկոյան Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական գրասենյակում ՀՅԴ 121-ամյակի առիթով ֆուրշետ-հավաք էր կազմակերպվել, որին հրավիրվել էին քաղաքական դաշտի գրեթե բոլոր առանցքային ուժերի ներկայացուցիչները։ Հավաքին, սակայն, ոչ ՀՀԿ-ից, ոչ Էլ ԲՀԿ-ից ներկայացուցիչ չկար։ Համենայնդեպս, եթե որեւէ մեկն էլ կար՝ հայտնի դեմքերից չէր։ Ֆուրշետին մասնակցելու հրավերն ընդունել էին ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, բնապահպան Կարինե Դանիելյանր, Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիլեն եւ ուրիշներ՝ մոտ 50 հոգի։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը, ֆուրշետի սրահ մտնելով, ձեռքով բարեւում էր հիմնականում միայն ՀՅԴ ներկայացուցիչներին։ Իսկ ՀՅԴ-ակաները առանձին-առանձին զրուցում էին բոլորի հետ, բաժակ զարկում։
Ս. Պ.
«Հայկական ժամանակ»