Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

4 տարի ազատազրկում` Շիրակի ամենաազնիվ գողին

Դեկտեմբեր 22,2011 21:57

Ինչպես տեղեկացրել ենք, երեկվանից  Գյումրիում սկսել են դատել «Հայինկասացիա» ՓԲԸ-ի վարորդ-ինկասատոր, 25-ամյա Հայկ Չերնամորյանին, ով մեղադրվում է գայթակղվելու ու սեփական հիմնարկի մեքենաներից մեկի միջից 100 հազար դոլարանոց պարկ թռցնելու մեջ: Նշենք, որ նա կապարակնքված գումարը Ուազ մակնիշի մեքենայից վերցրել էր `տեսնելով, որ այն անփույթ  շպրտված է: Սակայն վերցնելն ու ոստիկաններին ազնվորեն խոստովանելը մեկ էր եղել: Նույն ազնվությամբ, ավելին`  իր արածից կարմրելով, 25-ամյա  երիտասարդը զղջաց նաև դատարանում: Այսօր հայտնի դարձավ, որ դատավոր Էդուարդ Մանուկյանը նրան 4 տարվա ազատազրկման է ենթարկել: Նկատենք, որ կապարակնքված  պարկը Ղորղանյան փողոցի մեջտեղում անտեր ու անտիրական թողնելու համար «Հայինկասացիայի» ներկայացուցիչներից, և ոչ մեկը մինչև օրս  պատասխանատվության չի ենթարկվել: Քրեական գործի մեջ թեև նշվում է, որ ինկասատորները իրենց գործում թերացել են, փողով կապոցը «Ուազ» մակնիշի մեքենայի մեջ են թողել իրենց պարտականությունների հանդեպ ցուցաբերած  անփույթ վերաբերմունքի պատճառով, այդուհանդերձ նրանցից և ոչ մեկի դեմ քրեական գործ չի հարուցվել: Այս դեպքից անմիջապես հետո «Հայինկասացիա» ՓԲԸ-ի  Գյումրու բաժնի ղեկավար Ալբերտ Պապոյանը թեև հեռացվեց պաշտոնից. կապարակնքված պարկերը նրա անմիջական հսկողության տակ էր, ինքն էր բերել մայրաքաղաքից,  սակայն, մեր տեղեկություններով, վերջինս նույն համակարգում նորից վերականգնվել է  աշխատանքի, իհարկե այս անգամ ոչ թե պետ, այլ որպես հասարակ ինկասատոր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031