Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Անդրանիկ Մանուկյանը շքանշան է ստացել

Դեկտեմբեր 22,2011 20:24

«ՄԻՐ» մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային կոնգրես» («Международный конгресс защиты прав и свобод человека «МИР») կազմակերպության ներկայացուցիչներն այսօր անակնկալ այցելելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն՝ դեսպան Անդրանիկ Մանուկյանին շնորհել են առաջին աստիճանի շքանշան՝ «Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում ավանդի» (Орден І степени «За заслуги по защите прав и свобод человека») համար:

Նշենք, որ այս կազմակերպությունից առաջին աստիճանի շքանշան ստացել են նաեւ Նոբելյան մրցանակակիր Շիրին Իբադին, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը եւ այլք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել