«Այս ձայնասկավառակի թողարկման համար պահանջվել է մեկ ու կես տարվա քրտնաջան աշխատանք: Վերջապես այսօր այն կհանձնվի ձեր դատին: Մեզ համար էլ էր շատ սպասված, և կարծում եմ` բոլորի համար էր սպասված»,- ասում է Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կայացավ նրանց առաջին` «Fly» ձայնասկավառակի շնորհանդեսը: Մեծ աշխատանք է. Լավ որակ ստանալու նպատակով: Խումբն է այդ մասին ասում: Իրենց առաջին երգը եղել է «Fly»-ը: Այն շատ է սիրվել հասարակության կողմից, այդ իսկ պատճառով էլ ձայնասակավառակն էլ են որոշել անվանել «Fly»: Բաղկացած է 10 երգից: Առաջին ձայնասկավառակի շնորհիվ խումբը ցանկանում է անկեղծություն արթնացնել մարդկանց մեջ:
«Ես Dorians-ի մեծ երկրպագու եմ: Ուղղակի խենթանում եմ նրանց Fly երգի համար: Շատ ուրախ եմ, որ նրանք կան մեր երգարվեստում»,- «Առավոտ երիտասարդական»-ին ասում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Ձայնասկավառակին էլ դեռ լիովին ծանոթ չէ, բայց խոստանում է` անպայման լսել բոլոր երգերը:
Արամ Արարատյան