Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանը կանդրադառնա Լեւոն Զուրաբյանի հարցերին

Դեկտեմբեր 22,2011 19:29

Լուսանկարը՝ ՀԺ-ից

Նախօրեին լրագրողներից մեկը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հրավիրած ասուլիսի ժամանակ հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ ժամանակին ՀԱԿ-ը գնահատական չտվեց Արարատ Զուրաբյանի՝ ՀՀՇ-ից հեռանալուն: Ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչն ասել էր, թե ինքն այդ հարցը կմեկնաբանի, եթե լրագրողները Արարատ Զուրաբյանից ստանան իր երեք հետեւյալ հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ է Արարատ Զուրաբյանն այն միակ քաղբանտարկյալը, որն ազատ է արձակվել Սամվել Նիկոյանի հանձնաժողովի միջնորդությամբ, եւ եթե դա այդպես է, ինչո՞ւ է դա գաղտնի պահվել, եւ մենք դա իմացել ենք Վիքիլիքսի շնորհիվ: Ինչո՞ւ է Արարատ Զուրաբյանը միակ քաղբանտարկյալը, որը Եվրոպական դատարան չի դիմել:

«Առավոտը» փորձեց ՀՀՇ վարչության նախկին նախագահ, իսկ այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանից ստանալ ՀԱԿ համակարգողի հնչեցրած հարցերի պատասխանը: Վերջինս ասաց. «Ձեր հարցադրումն ինձ համար անակնկալ է: Ես տեղյակ չէի, որ ինձ հետ կապված նման հարցադրումներ են առաջացել, որովոհետեւ «ՀԺ» չեմ կարդում: Իսկ ձեր առաջադրած հարցերին առաջիկայում ես անպայման կանդրադառնամ»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031