Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի հանքը չե՞ն շահագործի, եթե հակասի բնապահպանական նորմերին

Դեկտեմբեր 22,2011 19:06

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անդրադառնալով վերջին օրերին բնապահպանների կողմից մեծ աղմուկ բարձրացրած Քաջարան գյուղի մոտակայքում շահագործվելիք հանքին, ասաց. «Վարչապետի որոշումով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկնել է տեղում ուսումնասիրելու այդ խնդիրները, նրանք արդեն վերադարձել են եւ պատրաստվում են համապատասխան առաջարկությունը ներկայացնել կառավարություն: Այդ առաջարկությունների հիման վրա կբանակցենք Քաջարանի կոմբինատի սեփականատերերի հետ հարցի հրատապության խնդիրը որոշելու եւ համապատասխան լուծումներ գտնելու»:

Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ է սպասվում Քաջարանի գյուղացիներին եւ արդյոք, ի վերջո, կորոշվի հանքը շահագործե՞լ, պարոն Մովսիսյանն ասաց. «Նախ պետք է հասկանանք ինչ պետք է անենք, բնականաբար, եթե ինչ-որ վտանգ ներկայացնի, հո չե՞նք գնալու դրան, այսինքն՝ պետք է նախ գնահատենք ինչքանով է դա վտանգավոր եւ ինչքանով վտանգավոր չէ, ինչքանով է դեմ բնապահպանական նորմերին, ինչքանով դեմ չէ, նոր միայն կորոշենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031