«Քրիստոնեության ընդունումից հետո Ամանորը նշվել է տարբեր ժամանակներում: Վերջին տարիներին է, որ հունվարի 1 է նշվում »,- ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարարական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպվել էր մամուլի ասուլիս՝ «Հայկական ամանորյա սեղանի ավանդույթները» թեմայով: Մամուլյանն «Առավոտ երիտասարդական»-ին ասում է, որ նախկինում մեր սեղանները միշտ առատ են եղել: Միշտ դրվել է մրգեղեն, չրեղեն, մոխախապուր: Պարտադիր է եղել սեղանին ունենալ մոխախապուր: Բդի մեծ կտորներ չեն դրվել սեղանին, դրվել է միայն եփած հավ կամ հնդկահավ: Իր համար զարմանալի է Ամանորին ուրիշի սեղանին ավանդական ուտեստ տեսնելը: Ըստ ազգագրագետ Գոհար Ստեփանյանի էլ՝ Ամանորը որպես տոն, բաժանվում է 3 մասի՝ ուտեստների պատրաստում, զարդարման պրոցես եւ շնորհավորական այցելություններ: Ազգագրագետը կարեւորում է քաղցրավենիքի եւ թխվածքի առկայությունը տոնական սեղանին:
Արամ Արարատյան