Այսօր՝ դեկտեմբերի 22–ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 1600–ի սահմաններում 32-ամյա Արտակ Թադևոսյանը, վարելով «Գազել» մակնիշի 094 ԼԼ 64 համարանիշի մեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու 42–րդ կմ–ում վրաերթի է ենթարկել 54–ամյա Արտավազդ Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ա. Մարգարյանին քիչ առաջ տեղափոխեցին Երևան։
Վրաերթի ժամանակ Մարգարյանը եղել է «Մերսեդես 500» մակնիշի 03 ԼՕ 243 համարանիշի ավտոմեքենայով, և երբ ցանկացել է նստել մեքենան՝ վրաերթի է ենթարկվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մարգարյանը աշխատում է Ոստիկանության քննչական վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի պետ։
«Գազել»-ը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի տուգանային հրապարակ։Վրաերթի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ «Գազելը» պատկանում է «Թուֆենկյան» ընկերությանը: