Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում Ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունման մանրամասները

Դեկտեմբեր 22,2011 17:16

 

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայե

«Bloomberg Businessweek» ամերիկյան հանդեսի համաձայն, դեպի Ֆրանսիայի խորհրդարանը տանող բոլոր ճանապարհներն արգելափակվել են, քանի որ թուրքամետ մի քանի հազար ցուցարար բողոքի ցույց են անցկացնում մոտակա հրապարակներից մեկում:

«Ես ցնցված եմ, որ Թուրքիայի կողմից Եվրոպայի դուռը թակելու պահին այս մեծ երկիրը խրախուսում է, որ իր քաղաքացիները բողոքեն այս օրինագիծն ընդունելու դեմ», – Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկումները մեկնարկելու սկզբին նշել է օրինագիծը ներկայացրած պատգամավոր Վալերի Բոյերը:

Արդյունաբերության նախկին նախարար Քրիստիան Էստրոզին նշել է, որ քննարկվող օրինագիծն անհրաժեշտ է 2001 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքը լրացնելու համար:

«Առանց սանկցիայի օրենքը պարադոքս է», – ասել է Էստրոզին խորհրդարանում:

Թուրքիան վերջերս զգուշացրել է Ֆրանսիային տնտեսական ծանր հետևանքների մասին այն դեպքում, եթե երկրի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը:

Մասնավորապես, այս հարցին անդրադարձած «Bloomberg Businessweek» ամերիկյան տնտեսական հանդեսում նշվել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի դեմ լոբբինգի շրջանակներում, հրավիրել է այս երկրի շուկայում գործող ավելի քան 20 ընկերությունների գործադիր ղեկավարներին, որոնց թվում եղել են «Credit Agricole SA» և «Groupama SA» ընկերությունների ղեկավարները:

Ամերիկյան տնտեսագիտական հանդեսը նշել է նաև, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին դեկտեմբերի 17-ին սպառնացել է, որ «Ֆրանսիան «անվերականգնելի» կորուստներ կունենա այն դեպքում, եթե ուժի մեջ մտնի նման օրենք», և կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին արգելափակել այդ օրենքի ընդունումը:

«Թուրքիան անցյալում նույնպես սպառնացել է վրեժխնդիր լինել», – գրել է հանդեսը, – հավելելով. «սակայն այս անգամ սպառնալիքները կարող են ավելի լուրջ լինել: Եթե առաջադրված օրինագիծը օրենքի ուժ ստանա, ապա Թուրքիայում կարող է սկսվել ֆրանսիական ապրանքների դեմ ուղղված լուրջ բոյկոտ»:

Ըստ «Ամերիկայի ձայնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031