Այսօր առավոտից եկող թույլ ձյունը շարունակվելու է նաեւ վաղը եւ մյուս օըը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական. կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքերով, միայն այսօր գիշերը, բացի Արարատյան դաշտավայրից, հանրապետության բոլոր շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սակայն ցերեկը կրկին կնվազի:
Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք այն կանխատեսումները, որ հունվարին բավականին ցուրտ եղանակ է սպասվում, նա պատասխանեց. «Մեր կանխատեսումներով հունվարին եղանակային պայմանները լինելու են նորմայի մեջ՝ մի փոքր բացասական շեղումով»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ