Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները կստանան չվճարված աշխատավարձերը, բայց՝ 1 ամսվա

Դեկտեմբեր 22,2011 17:04

Մոտ 4 ամիս է «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Նաիրիտցիների դժգոհություններին ի պատասխան՝ կառավարության պատասխանատուները հորդորում էին սպասել: Այսօր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նախարարությունում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ գոնե մեկ ամսվա աշխատավարձերը «Նաիրիտի» աշխատողներն անպայման կստանան:

Ինչ վերաբերում է այս գործարանի հետագա ճակատագրին, ապա նախարարը վստահեցրեց, որ մասնագետների խումբ են հրավիրել, որ «Նաիրիտի» հետագա՝ 20-30 տարիների գործունեության համար ծրագիր մշակեն՝ քիմիական արտադրամասերը ժամանակակից տեխնիկայով աշխատացնելու համար, որպեսզի գործարանի արտադրանքը միջազգային շուկայում լինի մրցունակ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031