Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Հրանտ Բագրատյանի, ՀՀ նախագահը ձեռ է առնում ժողովրդին

Դեկտեմբեր 22,2011 16:43

2012 թվականին Հայաստանը ոչ մի հեռանկար չունի: Այսօր «Հայելի» ակումբում կանխատեսեց ՀԱԿ անդամ եւ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, իշխանության հայտարարած 4-5 % տնտեսական աճն էլ իրականությանը չի համապատասխանում. «Ժողովուրդ ջան, իրենց աճի «դրայվերների» մեջ առաջին տեղը գյուղատնտեսությունն է: Իրենց ասելով՝ գյուղատնտեսությունում 10-15 % աճ է եղել: Գրատախտակ լիներ՝ նկարեի, տանեիք վարչապետին ցույց տայիք: Բնակչության թիվը 3%-ով նվազել է, 120 հազար ուտող պակասել է: Սա իրար գումարած՝ 18%-ով պիտի իջներ գյուղմթերքների գները: Բայց էդ գինը 12.5 %-ով բարձրացել է: Սրանց պետք է դատել: Գնացեք էդ ձեր վարչապետին,Դավթյան ա ազգանունը, ինչ ա, գնացեք ասեք՝ սենց բան ո՞նց ա լինում: Հոկտեմբերի 28-ին Սերժին կոչ արեցի՝ եկե՛ք 200 գյուղում շրջենք, ստուգենք, խաղողը 2 անգամ ավել է: Չեկան, ինքը գիտի, ինչ ա ասում Բագրատյանը: Հայտարարեցին 220 հազար տոննա է լինելու, բայց 105 հազար արտադրեցին: Երկիրը օրեցօր վարի է գնում, ինքը ձեռ է առնում մարդկանց: Վերջում կտեսնենք ով ա, ում ձեռ առնելու»:

Ըստ պարոն Բագրատյանի, իշխանությունները նախընտրական տարում մի ծրագիր կհրապարակեն, թե ինչպես են ծերերի թոշակները բարձրացնելու. «Որը չեն անի, որովհետեւ մայիսից հետո հնարավոր է, որ այլեւս իշխանության չեն լինի: Իսկ որպեսզի պատկերացնեք իրենց ստի աստիճանը, բերեմ օրինակ: Վարչապետը հրապարակեց արդյունաբերական քաղաքականության արտահանմանը միտված ծրագիրը: Ասում է՝ 2020-ին 5 միլիարդ դոլարի արտահանում է լինելու: Էս մարդը, որ եկավ վարչապետ՝ արտահանումը 2007-ին, 1,7 միլիարդ դոլար էր: 2010-ին՝ 1,10 միլիարդ եղավ, եթե ոչինչ չաներ, ամեն տարի 8 % արտահանման գինը բարձրանում է, 1.7-ը դառնալու էր՝ 6.5 միլիարդ: 8 %-ի դեպքում, ուղիղ 8 տարի հետո կրկնապատկվում է: 2020-ին կդառնար 6 միլիարդ: Իսկ այս մարդու ծրագրի շնորհիվ ոչ թե 6, այլ 5 միլիարդ կլինի: Տո՛, տունդ քանդվի գլխիդ: Ու էս մարդը ժողովրդին հավաքած, ինչ-որ մտքեր է ասում: Ոչ մի հեռանկար էլ չկա 2012-ին»:

Տնտեսագետի հիշելով՝ կառավարության կողմից ոչ մի արդյունավետ քայլ չի եղել, իսկ եթե մի բան եղել էլ է, ապա ՀԱԿ-ից են վերցրել. «Ծննդատների մասով սերտիֆիկատը, որ ընդունեցին, դա մեր առաջարկն էր»:

Այն դիտարկմանը, որ ՀՅԴ-ն էլ քննադատում է, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն նույն գիծն են տանում, պարոն Բագրատյանն ասաց. «Գազի գործը. երբ մենք սկսեցինք, նույն բանն իրենք մեզանից են վերցրել, տարել են պառլամենտ: Եթե նրանց ասածի մեջ որեւէ տնտեսագիտական միտք կա, սկսած 1915 թվից, ապա, լավագույն դեպքում, կրկնել են մեր ասածը»:

Տնտեսագետի դիտարկմամբ, իշխանությունները Հայաստանի տնտեսությունը 20%-ով պակասեցրել են. «Ասում են՝ 2.6% տոկոս աճ, ՀԲ-ն ասում է՝ 1%: Իսկ ճգնաժամից հետո աշխարհում տնտեսությունը 5 %-ով աճեց»: Ըստ Բագրատյանի, հանքերն այսօրվա պես չթալանելու համար, արտադրման վրա քվոտա դնել. «Եթե սենց գնա, 10 տարուց հետո հանք չի լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031