Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց օրինագծին, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտողները կենթարկվեն 1 տարի ազատազրկման եւ կտուգանվեն 45 հազար եվրոյով:
Օրինագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտողների, այլ Ֆրանսիայի կողմից ճանաչված այլ ցեղասպանությունները հերքողների նկատմամբ: