Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 3 ամիս է, ինչ Հայաստանում է: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս Ամանորը կանցկացնի մեր երկրում: «Ես եւ իմ ընտանիքը Նոր տարին սովորաբար նշում ենք տանը` ընկերների ու ընտանիքի անդամների հետ: Միացյալ Նահանգներում մենք հաճախ հեռուստացույցով դիտում էինք Նյու Յորքի Թայմ Սքվեր հրապարակում ընթացող տարեմուտի տոնակատարությունը: Այս տարի տոներին կայցելենք մեր ընկերներին ու գործընկերներին: Գիտեմ, որ Հայաստանում հունվարի 1-ից 10-ը բոլորի դռները բաց են իրենց ընկերների ու ազգականների առաջ: Մենք էլ կառաջնորդվենք այս ավանդույթով»,-նշեց դեսպանը:
Պարոն Հեֆերնը հայտնեց, որ իրենց ընտանիքում գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել՝ տոնածառի խաղալիքներ գնել բոլոր այն երկրներում, որտեղ ապրում են:
ԱՄՆ դեսպանն ասում է, որ իր մանկության տարիներին իրենց ընտանիքում Սուրբ Ծննդին նվերներ տալը այնքան էլ ընդունված չէր: Նա իբրեւ ամենատպավորիչ նվեր հիշում է իր առաջին բեյսբոլի ձեռնոցը. «Ես բեյսբոլ շատ եմ սիրում, ու այդ ձեռնոցը բեյսբոլի սիրահարի համար լավագույն նվերն էր»:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ բացառիկ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ