Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին դրդեց, որ միանա ՀՀԿ-ին

Դեկտեմբեր 22,2011 15:45

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ընդամենը արագ եւ շուտ կողմնորոշվելու համար էր արված: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք արտահայտեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը ո՛չ Գագիկ Ծառուկյանով էր հիացած, ո՛չ «Բարգավաճի» տնտեսական քաղաքականության անցյալով ու ապագայով: ՀԱԿ-ը դրդել է՝ պարոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, կողմնորոշվե՛ք: Այստեղ հիացում չկա ԲՀԿ-ի տնտեսական գործունեության անցյալով կամ ապագայով: Ուղղակի դրդեց, որ իրենց հարաբերությունները արագ պարզեն»:

Պարոն Բագրատյանի մեկնաբանությամբ՝ 2012 թվականի մայիսին Ազգային ժողովի ընտրությունների սցենարը հետեւյալն է՝« ՀԱԿ-ը լավ հասկանում է, որ կա 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀԱԿ, ԲՀԿ: Կամ առանձին-առանձին պիտի գնան, կամ 2-ը միավորվեն 1-ի դեմ: Ինձ թվում է, «Բարգավաճն» , ամենայն հավանականությամբ, կպոկի իրավունքն առանձին գնալու պառլամենտական ընտրութուններին՝ պայմանով, որ պրեզիդենտականում 100 տոկոսով կպաշտպանի Սերժ Սարգսյանին: Մինչեւ հիմա ԲՀԿ նույնսիկ շանս չի ցույց տվել, որ կարող է որպես ինքնուրույն քաղաքական ուժ հանդես գալ»:

Պարոն Բագրատյանի կանխատեսումներով՝ ՀԱԿ-ը, եթե չկեղծվեն ընտրությունները, կհավաքի 40-45 տոկոս ձայն. «Ընտրությունները աննախադեպ ձեւով կեղծվելու են: Բայց ես այսօրվանից ձեզ, մայիս 6-ից հետո, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»:

ՀԱԿ անդամը վստահ է, որ մայիսի 6-ից հետո երկրի վիճակը արմատապես կփոխվի դեպի լավը. «Կլինեն լուրջ քաղաքական փոփոխություններ: Ես վիճակն այնպես եմ գնահատում, որ հանրապետականը նույնիսկ չի կարող յոլա գնալ: Ամոթ ա, ազատվեք էդ 10 օլիգարխներից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031