Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյանը «գլոբալ բիսեքսուալիբերալիզմի» մասին

Դեկտեմբեր 22,2011 14:45

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Նա խոսեց ամենատարբեր թեմաներից՝ սկսած Արցախի անկախության ճանաչումից, ավարտած իր ղեկավարած բուհի աշխատանքներով:

«Ղարաբաղում ձեւավորված են պետության բոլոր գործիքները` ընդհուպ մինչեւ դեմոկրատական ընտրություններ, եւ Հայաստանը հասել է նրան, որ եկել է Ղարաբաղի ճանաչման պահը»,-ասաց ռեկտորը:

Ա. Մազմանյանը ասում է՝ եւ Եվրոպան, եւ Ռուսաստանը չեն կարող հերքել ՀՀ նախագահի համաչափ շնչառությունը. «Շնորհիվ դրա` մեր արտաքին քաղաքականությունը հիստերիկ նեւրոզներ չապրեց: Դրա ռացիոնալիզմն ինձ համոզում է որպես մարդ եւ քաղաքացի»:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքական իրավիճակին, ապա այն Ա. Մազմանյանը գնահատում է ըստ Նիկոլլո Մաքիավելիի սկզբունքի` «Նպատակն արդարացնում է միջոցները», որքան էլ դրանք բարոյապես տգեղ լինեն: Ըստ Մազմանյանի. «Իշխող կուսակցությունն ընդունեց Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հասարակությանը տված խայծը, եւ արդյունքում չծնվեց նոր լիդեր` ի շահ իշխող կուսակցության»: Թատերականի ռեկտորի ձեւակերպմամբ, ժողովուրդը գենետիկ հիշողությամբ կրկին չի ընտրում չհաջողված թագավորին:

Ա. Մազմանյանի կարծիքով` եղած միջոցներն առաջին հերթին պետք է ներդնել կրթության մեջ, այլապես հետագայում խոսել դեմոկրատական երկրի մասին՝ ծիծաղելի կլինի. «Հակառակ դեպքում՝ մենք կլինենք աբորիգենների ցեղ, որին վարձում են միայն կանաչի ցանելու համար, մինչդեռ կարող ենք դառնալ ինտելեկտ ստեղծող եւ վաճառող ազգ»:

Ռեկտորի խոսքերով` հեշտ է ասել, թե այսօրվա երիտասարդությունը «պոռնո-սերունդ» է, բայց դրա մեղավորները կրթողներն են, որոնք նման արդարացմամբ փորձում են բեռը գցել իրենց ուսերից. «Եվրոպական արժեքներից մենք ինտեգրում ենք լիբերալ բացիլները` մոդան վերածելով վուլգար մերկության, սեքսուալ ազատությունը` պոռնոգրաֆիայի: Ես մեկ տերմինով դա անվանում եմ գլոբալ բիսեքսուալիբերալիզմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031