Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացել են նաեւ արքայանարինջն ու կանաչին

Դեկտեմբեր 22,2011 14:36

Ամանորի նախաշեմին Տավուշի մարզում արքայանարինջը (կորոլյոկը) բավական թանկ է`մեկ կգ-ն՝ 300 դրամ: Արեւադարձային մրգեր ներկրողները դա բացատրում են Վրաստանում վաղահաս ցրտահարությամբ, որի պատճառով կորոլյոկի բերքի մեծ մասը ծառերի վրա ցրտահարվեց:

Առեւտրականների վկայությամբ՝ իրենք նախորդ տարիներին վրացական Մառնեուլիում արքայանարնջի կիլոգրամը գնում էին 40-50 դրամով, հիմա` 220-230 դրամով (մի լարիով): Հայ առեւտրականներն էլ օգտվելով այս մրգի պակասից, իրենց հերթին են գին ավելացնում:

Վրաստանում հանկարծահաս ցրտահարության պատճառով Տավուշում թանկ է նաեւ կանաչին: Նախորդ տարի մի կապ կանաչին Ամանորի շեմին վաճառվում էր 200, հիմա` 300 դրամով:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031