Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական Լոնդոնը` հակասական գույներով (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 22,2011 14:27

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը, ինչպես բազմաթիվ այլ մեծ քաղաքներ` հակասությունների համադրություն է: Այստեղ այնքան շատ են գույները` հարստությունը խորհրդանշող ոսկեգույնից մինչեւ ամեն ինչի վերջը խորհրդանշող սեւը, որ անընդհատ նայելու ու տեսնելու բաներ ես գտնում:

Երբ լուսանկարում էի Բուքինգեմյան պալատն` այդ դիտանկյունից, ականջներիս մեջ երեւակայեցի հայրենակիցներիս ձայնը` «Յա~, էս կեղտ ես բռնում»:

Վեսթմիսթրյան աբբայության դիմաց գտվող Չերչիլի արձանի մոտ վրաններ էին դրված: Մարդիկ լուռ ու մունջ ցույց էին անում: Բողոքում էին միանգամից մի քանի բանից: Ոչ ոք ցուցարարներին քշելու մասին չէր մտածում:

Բայց, ա’յ, թագուհու դիմակով այս տղային, որը լուսանկարվում էր ծովահենի դիմակով իր ընկերոջ հետ, ոստիկանը մոտեցավ, դիմակը հանել տվեց եւ տարածքից քշեց: Ճիշտ է, ոստիկանի գնալուց հետո երկու դիմակավոր ընկերները նորից վերադարձան, բայց, միեւնույն է` թագուհու հանդեպ հարգանքի պահանջը մնաց:

Լոնդոնում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վազող մարդկանց: Ամեն քայլի եւ ամեն ժամի: Վազողների տեսա նաեւ երեկոյան ութին:

PrevPhoto
NextPhoto


Լուսանկարչական ռեպորտաժը՝ Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031