Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. Հին հայերը Ամանորին բուդ չեն դրել սեղանին

Դեկտեմբեր 22,2011 14:05

«բուդը մերը չէ, ազգային չէ»

Այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում «Հայկական ամանորյա ավանդույթները» թեմայով ասուլիսին լրագրողների հետ հանդիպեցին  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:

«Ամանորը տարվա տոներից, թերեւս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնում մեր սեղաններին: Ամանորը տոնվել է տարբեր ժամանակներում: Հինգ հազար տարի առաջ այն բերքի, առատության տոն է համարվել հանրության համար: Ավանդությունից ելնելով՝ տոնական սեղաններին դրվել են զանազան մրգեր, չրեղեն, թխվածքներ, որոնցից կնշեմ տարեհացը: Մեր ավանդական տոլման, պասուց տոլման, հնդկահավը, իշլիքյուֆթան, մանթին, դրանք են եղել տոնական սեղանի զարդերը, իսկ բուդ հնում չի դրվել»,- ասաց  Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքերով. «Երբ այցելում ես քո հարազատների ու բարեկամների բնակարանները, հաճելի է տեսնել այնտեղ հին հայկական ավանդական կերակուրներ, եւ ոչ թե թանկարժեք ու աչք ծակող անհամ ուտեստներ: Անհրաժեշտ է, որպեսզի սիրով եւ ջերմությամբ վայելես Ամանորի քաղցրությունը, ոչ թե ուրիշներին ապացուցես, որ քո սեղանն ավելի առատ էր, եւ դու ավել գումար էիր ծախսել: Մենք պատշաճ ձեւով պետք է ներկայացնենք մեր խոհանոցը, լոդրություն անելը մեզ հարիր չէ: Բուդ պատրաստելը շատ արագ եւ հեշտ աշխատանք է, բայց այն մերը չէ, ազգային չէ»:

Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը հետեւյալ կարծիքի է.

« Ձմեռային Նոր տարին ընտանեկան տոն է: Նրա հիմնական գործողությունները երեքն են՝ տոնական ուտեստը, տան մաքրում- թարմացումը,  շնորհավորական այցելությունները: Ուտեստը պարզ ֆիզիոլոգիական ակտ չէ, այլ խորհրդանշական լիցք ունի իր մեջ, որը խտանում է տոնի դեպքում: Նոր տարին մի ժամանակ է, որը կարեւոր փուլ է՝ հինը մեռնում է, նորը՝ ծնվում: Հնում ավանդական է եղել նաեւ գուշակություն անելը, քանի որ հենց Նոր տարվա ժամանակ է, որ այս կամ այն աշխարհի դռները բացվում են, եւ այդ ժամանակ կարելի է թխվածքների միջոցով գուշակել, թե ընտանիքում տարին ում համար բարեհաջող կանցնի, ով կլինի ավելի հաջողակ…Լավ է, որ մրցակցությունը վերջին տարիներին կամաց-կամաց բացակայում է, մարդիկ պետք է հասկանան, որ դա իրենց եւ իրենց ընտանիքի անդամաների տոնն է, այլ ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031