Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն «Առավոտին» հաղորդել էր, որ անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին կա կնոջ դիակ:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ այդ կինը Այնթափ գյուղի բնակիչ, կենսաթոշակառու 75-ամյա Օֆիկ Կարապետյանն է եղել: