Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 24-ամյա Սահակ Ավետիսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Սահակ Ավետիսյանը երկտող էր թողել, որով խնդրում էր իր մահվան համար ոչ ոքի չմեղադրել: Նա գրել էր, որ ընտանեկան խնդիրներ ունի:
2007 թվականի հունվարի 31-ին, Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի (սպանություն) 7, 8 եւ 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւև 175 հոդվածի 3-րդ մասով (ավազակություն) դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:
Ռ. Մ.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ