Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի առաջարկները ընդունելի պիտի լինեն բոլոր ուժերի համար

Դեկտեմբեր 22,2011 13:03

ԿԸՀ-ում նախկինում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում արձանագրեց, թե՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները միշտ եւ շատ են հակված ընտրակեղծիքների, իսկ քաղաքական ուժերի լայն համագործակցության դեպքում այդ կեղծիքը հնարավոր է կանխել: «Ավելին, նոր ընդունված ԸՕ-ն ստեղծել է ընտրություններն աննկատ կեղծելու մեխանիզմներ, իսկ այդ կեղծիքները փաստող հանձնաժողովի անդամներ այդ օրենսգրքով այլեւս չկան: Նրանք բոլորն էլ հիմա միաձայն հաստատելու են կեղծված արձանագրություններն ու ազդարարեն դրանք արդար անցկացված լինելու մասին»,- նկատեց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ ԸՕ-ում կատարվելիք փոփոխությունների այն հիմնական պահանջները՝ մատների թանաքոտում, ընտրացուցակների մաքրում, տեղամասերում տեսախցիկների տեղադրում եւ այլն, որոնք ՀԱԿ-ը դնում է՝ պետք է ընդունելի լինեն ցանկացած ուժի համար:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031