Լրահոս
Օրվա լրահոսը

Օրորոցային ՀՀ ոստիկանապետի համար

Դեկտեմբեր 22,2011 12:10

Մամուլի հրապարակումների համաձայն, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իբր ոստիկանների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել է. «Վովան հըլը քնած ա, որ արթնացավ՝ ինքն էլ է իրենից վախենալու»:

 «ՉԻ»- Իսկ մեզ թվում էր, թե արթնանալուց հետո իրենք իրենցից վախենում են միայն 60-ն անց կանայք՝ հայելու մեջ նայելով: Բանից պարզվում է՝ ոստիկանապետներն էլ են վախենում: Բայց խնդիրն, իհարկե, դա չէ: Խնդիրն այն է, որ Վլադիմիր Գասպարյանը փաստորեն քնած վիճակում է ոստիկանության վերնախավի կեսին գործից հանել կամ տեղափոխել այլ աշխատանքի: Ու հիմա երեւի առայժմ իրենց տեղերում մնացածները պիտի շտապ ինչ-որ «հանձնախումբ» ստեղծեն, որի հիմնական գործառույթը պիտի լինի պրն Գասպարյանին օրորելն ու օրորոցային երգելը, որպեսզի հանկարծ չզարթնի: Լավագույն տարբերակն, իհարկե, կլիներ «Cпи моя радость, усни» երգը, բայց այն, ցավոք, հայեցի չէ, հետեւաբար կառաջարկենք «Մութն ընկել է, ուշ է արդեն, աչուկներն են մեր փակվում» հոգեպարար երգը: Կարծում ենք՝ արդյունքում ե՛ւ ոստիկանական համակարգը կշահեր, ե՛ւ հասարակությունը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031