Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված է հեռանում Հայաստանից

Դեկտեմբեր 22,2011 11:58

«Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը վաճառում է ընկերությունը եւ հեռանում Հայաստանից։ Մեր հարցազրույցը Վալերի-Աշխեն Գործունյանի հետ բացահայտում է իրականությունը եւ նույնիսկ վեր հանում որոշ սենսացիոն մանրամասներ. «Շուրջ 16 տարի է՝ ասում եմ, որ մրցակցությունը Հայաստանում արդար չէ։ Մրցակիցները սուրճի մեջ դնում են գարի, ձավար կամ մեկ այլ բան, որ հնարավոր է՝ վնասեն առողջությանը, իսկ պետությունը, չնայած նշածս խախտումներին, դրանց դեմ համարժեք պայքար չի մղում, սպառողների շահերն ու առողջությունը պատշաճ չի պաշտպանում։ Ես միայնակ չեմ կարող պայքարել այդ ամենի դեմ։

Այստեղի հասարակությունը, ի տարբերություն Ֆրանսիայի, տղամարդու հասարակություն է, եւ մանավանդ միայնակ կնոջ համար դժվար է։ Տղամարդկանց մեծամասնության կարծիքով՝ կինը չի կարող խելացի լինել։ Բիզնես հասարակության մեջ միայնակ կին լինել եւ «ախպար» լինել՝ շատ մեծ մինուս է։

Երբ ես արդեն մենակ էի, իմ կողքին տղամարդ չկար, ոմանք իմացան այդ մասին ե փորձեցին ինձ ինչոր բաներ պարտադրել, իմ բիզնեսից փայաբաժին պահանջեցին՝ պատճառաբանելով, ու դրա դիմաց ինձ պաշտպանելու են, տանիք են լինելու։ Իմ բնավորությունն այնպիսին չէ, որ համաձայնեի, ենթարկվեի. մերժեցի, բայց դրա համար շատ թանկ վճարեցի: Ես հեռանում եմ»,- ասում է տիկին Գործունյանը:

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031