Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկային թիրախավորելուց առաջ մի մոռացեք Սերժ Սարգսյանի մասին

Դեկտեմբեր 22,2011 11:43

Ո՞վ է Լիսկան Սերժ Սարգսյանի համար: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի համար նա անփոխարինելի մեկն է Սյունիքում՝ նախընտրական եւ բուն գործընթացների ֆոնին: Սերժ Սարգսյանը չի հանձնում Լիսկային, որովհետեւ մեկին հանձնելու դեպքում բնական հարցեր են առաջանալու՝ բա երկրո՞րդը, երրո՞րդը, չորրո՞րդը։ Շղթան քանդվում Է այն ժամանակ, երբ օղակներից մեկը թուլանում-փչանում-պոկվում է։ Սերժ Սարգսյանը չի կարող իր համար այս ճակատագրական պահին հայտարարել, որ իր ակնարկած զզվելիների ցանկում Լիսկան վերջին տեղերում չէ, որովհետեւ սա կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ։ Եվ ի վերջո, Սերժ Սարգսյանը շարունակում է հանդուրժել Լիսկային, որովհետեւ նրանց միավորում է ընդհանուր շահը, ընդհանուր պատկերացումներն ու նպատակները։ Իսկ եթե մարդկանց շահային եւ արժեքային (պատկերացումներ եւ նպատակներ) համակարգերը նույնն են, ապա դժվար թե նրանց տեսակը տարբեր լինի: Եթե ավելի որոշակի արտահայտվելու լինենք, ապա Սերջ Սարգսյանի եւ Սուրեն Խաչատրյանի տեսակը նույնն է, իսկ այս պարագայում խնդրի էությունը փոխվում է:

Երեկ ամբողջ համացանցը ողողված էր Սուրեն Խաչատրյանի մասին հնչեցված կարծիքներով եւ գնահատականներով: Հարց է առաջանում՝ արդյոք արժե՞ թիրախավորել Լիսկային որպես անկախ միավորի: Իհարկե՝ ոչ։ Նրա քաղաքական տանիքը, ըստ այդմ՝ ապօրինի գործողությունների եւ ոչ ադեկվատ պահվածքի պատվիրատուն Սերժ Սարգսյանն է։

Եվ ուրեմն՝ ինչ տարբերություն՝ ո՞վ է սպառնացել երիտասարդ բնապահպանին, ով է վիրավորել նկարահանող աղջնակին՝ ճպուռ ասելով, ով է Երեւանի հայտնի հյուրանոցում քաշքշել, ապտակել ու հայհոյել ՀՀ քաղաքացուն։ Եթե տարբերություն լիներ, ապա Սերժ Սարգսյանի խստաբարո հայացքն իսկ բավական կլիներ, որպեսզի Լիսկայի գործողություններում հանցակազմ արձանագրվեր, որպեսզի մարզպետարանում ըստ էության ստուգումներ անցկացվեին, որպեսզի ՀՀԿ-ական վերնախավը իրար հերթ չտալով մամուլին հարցազրույցներ տար, թե ինչքան անպարկեշտ ու անպատասխանատու է նման վարքագիծ դրսեւորելը, եւ թե որքան անզիջում են իրենք իրենց ներսում պայքարում այդպիսի երեւյթների դեմ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031