Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն ուսումնասիրվում մսի, դեղորայքի, ծխախոտի շուկաները

Դեկտեմբեր 22,2011 11:26

Տնտեսական   մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ տարին ամփոփող ասուլիսում հպարտորեն պատմել է, թե ինչ կարեւոր գործեր է արել իր հանձնաժողովը 2011-ին։ Ինչպես Է տուգանել ու հեղինակազրկել որոշ տնտեսվարողների։ Բայց այս հանձնաժողովի աշխատանքին անգամ անզեն աչքով հետեւելիս դժվար չէ գլխի ընկնել, որ բոլորովին Էլ հավասար մոտեցում չի դրսեւորվում տնտեսվարողների նկատմամբ։ Ոմանք, իրոք, տուգանվում են ու վարկաբեկվում, իսկ ոմանց Էլ՝ ճիշտ հակառակը։ Ասենք, ինչո՞ւ են հենց ձվի կամ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները հայտնվում ՏՄՊՊՀ հորիզոնում, որտեղ, ի տարբերություն շատ ոլորտների, իրական մրցակցություն կա եւ բազմաթիվ սուբյեկտներ։ Իսկ, ասենք, մսի, դեղորայքի, ծխախոտի եւ այլ շուկաներ այդպես Էլ չեն ուսումնասիրվում։ Որովհետեւ այստեղ Շաբոյանին մտնել թույլ չե՞ն տալիս։ Որովհետեւ ՏՄՊՊՀ-ն քաղաքական մարմի՞ն է։ Իսկ ի՞նչ անել, որ մեր երկրում իրական մրցակցություն լինի եւ հավասար պայմաններ բոլորի համար։ Վիճակը բարելավելու նպատակով Արտակ Շաբոյանն, օրինակ, առաջարկում է իր հանձնաժողովի մասնաճյուղեր ստեղծել նաեւ մարզերում։ Իսկ մարզից եկած ընկերս բոլորովին այլ առաջարկություն է անում։ Նա խանութներ ունի, որտեղ տնտեսական ապրանքներ է վաճառում եւ պատմում է, որ վերջին ամիսներին որոշ կոսմետիկ միջոցների մեծածախ, ըստ այդմ նաեւ մանրածախ գները 20-30 տոկոսով իջել են։ Եվ պատճառն այն է, որ առաջ դրանց ներկրողը մեկ կազմակերպություն էր, հիմա մի քանիսին Էլ են «թույլ տվել», որ ներկրեն, եւ գների անկումը չի սպասեցրել։ Եթե մի մարզային քաղաքում, մի կոնկրետ ապրանքի գծով այս պարզ բանաձեւն աշխատում է, ի՞ևչն է խանգարում, որ այն աշխատի նաեւ մյուս ապրանքների եւ ընդհանրապես ամբողջ շուկայի առումով։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031