Հատված սփյուռքահայ հայտնի գործարար ու բարերար Վահագն Հովնանյանի հարցազրույցից
– Որքանո՞վ է այսօր սփյուռքահայ գործարարը պաշտպանված Հայաստանում։ Նաեւ այլ ներդրողներ եղան, որոնք քննադատեցին Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ իշխանություններին մեղադրելով իրենցից անօրինական գումարներ պահանջելու եւ այլ նման երեւույթների մեջ։
– Ես մեծամասամբ մեղադրում եմ այդ գործարարներին։ Նրանք սրտով մւոածեցին, ոչ թե խելքով։ Նրանք եկան, վստահեցին, գումարը տվեցին, իրենց իրավունքները տվեցին, եւ այն մարդիկ, որոնք կյանքում այդքան դրամ չէին տեսած, այդ դրամն իրենց վերցրին։ Ներդրումներ անել ցանկացողներն այդպես էլ լավ փաստաբան ու լավ հաշվապահ չունեցան, որոնք կհետեւեին իրենց գործերին։ Մինչդեռ գործ սկսելուց առաջ պետք է լավ փաստաբան ու լավ աուդիտոր ունենալ։ Առաջին օրից սկսած մինչեւ հիմա՝ արդեն 14 տարի է՝ ես ունեմ իմ աուդիտորը, իմ փաստաբանը։ Չեմ կարող ասել, թե ուղղակի հալածանք կա սփյուռքահայերի նկատմամբ: Բայց երբ սփյուռքահայը գալիս է սրտով աշխատելու, դա նման է անտառի մեջ հանկարծ գեղեցիկ եղնիկ հանդիպելուն, երբ մտածում են՝ իսկ ինչո՞ւ նրան չորսաս։ Հիմա այդ վիճակն է։
– Տեսակետ կա, որ Հայաստանի զարգացման հհմնական խոչընդոտները հենց այդ մոնոպոլիաներն են, որոնց նաեւ Դուք առնչվեցիք։
Կարդացեք նաև
– Կանոններ կան։ Այնպիսի բարձր հարկեր են սահմանել ներմուծման համար, որ դժվարացնում Է աշխատանքը։ Եթե մի բան ես ուզում ներմուծել, ապա այնքան բարձր են հարկերը, որ ինքնարժեքը 35 տոկոս ավելացնում է։ Ես այստեղ տուն եմ կառուցում, եւ եթե ես իմ ապրանքը բերեի, դրանով կառուցեի, ապա ավելի Էժան կլիներ։ Բայց հարկերը շատ են։ Ու ստիպված ես իրենցից գնեցի։ Թեկուզ ավելացված արժեքի հարկը ոչ թե առաջին վայրկյանին վճարեի, այլ հետո, երբ ապրանքը բերեի, շրջանառության մեջ դնեի։ Բայց մեզ մոտ, դեռ ապրանքը չբերած, պիտի ավելացված արժեքի դրամ մուծեմ իմ գրպանից։ Ինչո՞ւ։ Բայց Հայաստանը շատ գեշ պատիվ ունի սփյուռքի մեջ։ Ժողովուրդը սփյուռքում ինձ միշտ հարցնում է՝ ինչպե՞ս կարող ես ապրել այդ երկրի մեջ, երբ այդքան պատմություններ ենք լսում։ Ինձ հարցնում են՝ դո՞ւ էլ ես մոնոպոլիստ, դո՞ւ էլ փող ես տալիս, որ գործիդ նայեն։ Սփյուռքի մեջ Հայաստանն անվստահելի անուն ունի։
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»