«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ երեկ Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի է ունեցել հիմնադրամի 2011 թվականի բարեգործական ճաշկերույթը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ շուրջ 70 հայազգի գործարար:
Ճաշկերույթում գրանցվել է 18,635 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն ԱՄՆ դոլար, կատարեց Էդուարդո Էռնեկյանը, ում անունից հանդես եկավ նրա ներկայացուցիչ Բեկոր Փափազյանը: Նվիրատվությունը կուղղվի Արցախում գյուղատնտեսության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:
Երկրորդ խոշոր նվիրատուն` Սերգեյ Սարկիսովը, խոստացավ նվիրաբերել 3 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը:
Ճաշկերույթի խոշոր նվիրատուներից են Սամվել Կարապետյանը` 1 միլիոն ԱՄՆ դոլար, Ռոբերտ Հովհաննիսյանը` 500 հազար ԱՄՆ դոլար, Լեւոն Հայրապետյանը` 500 հազար ԱՄՆ դոլար:
Կարդացեք նաև
Մոսկովյան ճաշկերույթով ավարտվեց հիմնադրամի դրամահավաք 2011-ը, որը արձանագրեց 30 միլիոն 921 հազար 478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: