Ընթացիկ ւոարում մամուլում հաճախակի բարձրաձայնվեց Խանջյան-Վարդանանց խաչմերուկում օտարատառ JOSE պաստառի մասին, որն այդպես էլ հայատառ չդարձավ։ Բայց կարծես անգլիատառ JOSE-ի «վերջը» եկել է. 2011-ին իր շուրջը բավական մեծ աղմուկ առաջացրած պաստառով Լեզվի տեսչությունը կզբաղվի 2012թ.:
Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը պարզաբանում է, որ իրենք օրենքով մինչ այս իրավունք չունեին մտնել ընկերության տարածք եւ ստուգումներ անցկացնել, քանի որ JOSE -ի ապրանքաշրջանառությունը դեռ չի գերազանցել 70 մլն դրամը։ «Այժմ ճշտում ենք, թե ովքեր են սեփականատերերը։ JOSE անվանմամբ կա ապրանքանիշ. ամբողջ խնդիրն այն է, որ պարզենք, թե իրենք որպես ցուցանա՞կ են ներկայացնում այն, թե՞ որպես գովազդ։ Եթե որպես ցուցանակ է, ապա իրավունք չունեին օտարալեզու գրել անվանումը»,- ասաց Երիցյանը։
«Երկիր»