Այս լուսանկարն արված է ընդամենր երեկ, նախագահի նստավայոի դիմաց գտնվող կանգառում։ Մարդը չի բողոքում, չի աղաղակում, չի դիմում պետական որեւէ մարմնի կամ չինովնիկի։ Նա վաղուց արդեն կորցրել է հավատը մեր «սոցիալական պետության» նկատմամբ: Նա ուղղակի հոգնել ու պառկել է հանգստանալու։ Պառկել է այստեղ, որովհետեւ այլ տեղ այս երկրում ուղղակի չունի:
Իսկ այդ պահին երկրի նախագահը հանդիպում էր Եվրամիության դեսպանի հետ։ Հանդիպման հիմնական թեման՝ եվրոպական ընտանիքին մեր երկրի միանալու ցանկությունն էր ու եվրոպական արժեքներին մեր ժողովրդի նվիրվածությունը։
«Երկիր»