Մարդը որքան հանրաճանաչ է, այնքան ավելի շատ են նրա կենսագրությունում բացասական երեւույթներ որոնողները: Առանձնապես հետաքրքիր են աստղերի կենսագրության այդօրինակ մանրամասները:
Արեւելյան մարտարվեստների վարպետ եւ Հոլիվուդի աստղ Ջեքի Չանը երեսուն տարի առաջ կարիերայում առաջին քայլն արել է անկողնային պոռնո ֆիլմում նկարահանվելով: Հետագայում, երբ նա արդեն հանրաճանաչ աստղ էր դարձել, խոստովանել է, որ դրան գնացել է ընտանիքը կերակրելու անհրաժեշտությունից ելնելով:
Միլիոնավոր երիտասարդների եւ կանանց կուռք, բոդիբիլդեր եւ բազմաթիվ մարտաֆիլմերի հերոս Սիլվեսթեր Սթալոնեն 1971 թվականին իր առաջին հոնորարը՝ $ 200, ստացել է նրա համար, որ իտալական պոռնո ֆիլմերից մեկում համարձակորեն ցուցադրել է իր մարմնի ինտիմ մասերը:
Իսկ ահա Պոլ Մաքարթնին կնոջը չի ներել սեքսի մասին ուսուցողական ֆիլմում նկարահանվելու համար եւ բաժանվել է նրանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ