Թուրքիայի Մարդին քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունն անհաջող է ընթանում Հայաստանի ազգային հավաքականի համար: Երեկ մեր աղջիկները երրորդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ 0,5:3,5 հաշվով զիջելով Հնդկաստանի ընտրանուն: Միակ ոչ-ոքին արեց երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը, որը փոխարինում էր Մարիա կուրսովային, պարտություն կրեցին: Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանը: Մեր ընտրանին երկու թիմային միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Այսօր՝ 5րդ տուրում, Հայաստանի քառյակն ուժերը չափում է թուրքերի հետ, որոնք մինչեւ այժմ բավականին հաջող են հանդես գալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ