Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արմեն Հովսեփյանը առաջին միջին քաշային կարգում նվաճել է Կալիֆորնիայի չեմպիոնի կոչումը: Նրա եւ մեքսիկացի Խորխե Պիմենտելի մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդի ավարտին: «BoxNews»-ը տեղեկացնում է, որ Արմենի հուժկու հարվածից մրցակիցը երկրորդ ռաունդի սկզբում հայտնվել է ռինգի հատակին: Իսկ երբ նույն բանը կրկնվել է դեռ գոնգը չհնչած, ռինգի մրցավարը մարտը դադարեցրել է՝ բացարձակ առավելությամբ հաղթանակը շնորհելով մեր հայրենակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ