Այս պահին Մարդինում շարունակվում են շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության չորրորդ տուրի հանդիպումները, սակայն արդեն հայտնի է, որ մեր աղջիկները հերթական պարտությունն են կրում, այս անգամ՝ Հնդկաստանից:
Լիլիթ Մկրտչյանը թիմի հաշվարկին բերել է կես միավոր, իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովային փոխարինած Նելլի Աղինյանը պարտություն են կրել:
Պայքարը շարունակում էր միայն Էլինա Դանիելյանը, որի մրցակիցը Հնդկաստանի լավագույն շախմատիստուհի, աշխարհի թագի համար վճռորոշ մրցամարտի մասնակից Համփի Կոներուն:
Քիչ առաջ իրեն պարտված ճանաչեց նաեւ Էլինա Դանիելյանը: Այսպիսով, մեր աղջիկների ընտրանին 0,5:3,5 հաշվով պարտություն կրեց: Սա մարզիչ Արթուր Չիբուխչյանի սանուհիների երրորդ անընդմեջ պարտությունն է աշխարհի առաջնությունում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ