Այսօր Գյումրիում լսվեց 25-ամյա վարորդ -ինկասատոր Հայկ Չերնամորյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է սեփական հիմնարկի`«Հայինկասացիա» ՓԲԸ –ի մեքենաներից մեկից պարկով գումար հափշտակելու ու հիմնարկին 34 մլն. 456 հազար ՀՀ դրամի նյութական վնաս պատճառելու մեջ:
Այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայկ Չերնամորյանը գնացել է իր շեֆի` Ալբերտ Պապոյանի մոտ, ինկասացիայի փչացած մեքենայի համար պահեստամասեր վերցնելու, սակայն վերջինս տեղում չի եղել, և երիտասարդ վարորդը սպասել է այնքան, մինչև որ նա մայրաքաղաքից կվերադառնար: Մոտ 2 ժամ հետո Ալբերտ Պապոյանը մայրաքաղաքից գումար է բերել ու կապարակնքված կապոցները տեղափոխել է բաժնի դրամապահոց, այդ ընթացքում Հայկ Չերնամորյանին էլ խնդրել է ավտոմեքենայից վերցնել ավտոպահեստամասերը: Վերջինս էլ, բացելով Ուազ մակնիշի մեքենան ու տեսնելով անփույթ շպրտված փողով կապոցը, գայթակղվել ու հափշտակել է`դիմելով փախուստի:
Իհակե, նա հաջորդ օրը ոստիկանությունում անզնվորեն խոստովանել է իր արարքը: Այսօր դատարանում ևս հայտարարեց, որ զղջում է իր արածի համար, երբեք նման բան իրեն թույլ չէր տվել: Դատավոր Էդուարդ Մանուկյանի այն հարցին էլ, թե «տնեցիները գիտեի՞ն, որ մեշոկ պապն ես», վերջինս պատասխանեց, որ գողության մասին խիստ գաղտնի է պահել:
Դատարանը որոշեց իր արարքը ազնվորեն խոստովանող երիտասարդին քննել արագացված դատական կարգով: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ քր. օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և սպառնում է 5-8 տարի ազատազրկում:
Կարդացեք նաև
Երիտասարդը ամուսնացած չէ, սեպտեմբերից էլ գտնվում է Արթիկի գաղութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ