Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլվո» բեռնատարը մերկասառույցի պատճառով շրջվել է (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 21,2011 20:29

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.40-ի սահմաններում Երևան–Գյումրի միջպետական ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Թալինի առաջին խաչմերուկում, «Վոլվո» մակնիշի VKI 777 համարանիշով բեռնատարի վարորդ Վրաստանի քաղաքացի Նոդար Կիչխելին շրջադարձի ժամանակ, ճանապարհի սառցակալման պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Այս պահին դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Կարեն Աբրահամյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Այստեղ են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Թալինի հրշեջ–փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ պետ Սևակ Ֆահրադյանի գլխավորությամբ։

Մի քանի րոպե առաջ, Գագիկ Շամշյանի խոսքերով՝ «ձնծաղիկների նման», հայտնվեցին աղ ցանող բրիգադները՝ դեպքը տեղի ունենալուց ժամեր անց։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն արդարացիորեն բողոքում էին, որ Արագածոտնի մարզպետն ամպագորգոռ հայտարարություն էր արել, որ իր մարզում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, սակայն քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ ամեն անգամ վթարից հետո դեպքի վայր առաջինն են ժամանում ճանապարհային ոստիկանության փրկարար ծառայության աշխատակիցները, իսկ մարզպետարանի աշխատակիցները հայտնվում են վթարից ժամեր անց։

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031