Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագիր, խաղաղություն, ժպիտ, հանդիպում Ձմեռ պապիկի հետ. Երգիչ, երգչուհիների ցանկությունները Ձմեռ պապիկից

Դեկտեմբեր 21,2011 19:09

Ալլա Լևոնյանը անկեղծորեն հավատում է ձմեռ պապիկին, ու նրանից  առաջինը խաղաղություն  է ուզում . «Հանկարծ պատերազմ չլինի, ցանկանում եմ մեր երկիրը ծաղկի: Մարդիկ միշտ ուրախ լինեն: Ապրենք երջանիկ»: Ավելացնում է՝ համոզված է իր անձնական ցանկություներն էլ Ձմեռ պապիկը կկատարի:

Արսեն Գրիգորյանը, առանց կատակի նշում է. «Այս տարի ես ուզում եմ ծանոթանալ ձմեռ պապիկի հետ»:

Հասմիկ Կարապետյանի ցանկությունն  էլ խաղաղություն է, անամպ երկինք եւ բարեկեցիկ կյանք. «Ուզում եմ մարդիկ չչարանան, լինեն մեծահոդի և, որ ամենակարևորն է, չվախենան սիրելուց»: Իսկ անձամբ իր  համար ձմեռ պապիկից խնդրում է, որ իր ճակատագրի հետ ծանոթացնի. «Արդեն ժամանակն է»:

Վահագ Ռաշը ուզում է , որ մեր ազգը միշտ ժպտա, ու չարացած մարդկանց ասում.  «Տխուր, ու աշխարհի դեմ  չարացած դեմքերը ժպտան և ուրախանան»:

Շուշան Պետրոսյանն էլ ձմեռ պապիկից խաղաղություն է ուզում մեր երկրին:

Լիլիթ Բլեյանը ձմեռ պապիկից խնդրում է , որ բերի լավ փոփոխություններ. «Ցանկանում եմ ազատ խոսքը ինտերնետից տեղափոխվի իրական կյանք, ու իրական կյանքը դառնա շատ ավելի հետաքրքիր և հագեցած»:

 

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031