Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ նոր ճանապարհը կխփի խնձոր վաճառողների գործին

Դեկտեմբեր 21,2011 19:04

Այսօր Երեւանի «Օրհուս» կենտրոնում բնապահպանական հ/կ-ները կառուցվելիք Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի մասին քննարկում էին հրավիրել: «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչ Սիլվա Արամյանի կարծիքով, ճանապարհը կառուցելիս հաշվի չեն առել այդ տարածքներում բնակվող մարդկանց շահերը. «Երեւան-Արարատ մասում կարելի է ասել ոչ մի խնդիր չկա, սակայն Աշտարակում մարդիկ ունեն խնձորի այգիներ: Նրանք այդ խնձորը քաղում են եւ վաճառում հենց փողոցի վրա, սակայն նոր ճանապարհի կառուցման դեպքում, քանի որ այն լինելու է արագընթաց, նման վաճառքի կետեր չեն լինելու»:

Ըստ իրավաբան Լեւոն Օհանյանի, ճանապարհի նախագծում իրավական բացթողում էլ կա. «Այնտեղ նշված է, որ եղած ճանապարհի լայնացում է լինելու, կառավարությունն էլ դա հիմք է ընդունում: Սակայն այս դեպքում ոչ թե եղած ճանապարհն է լայնացվում ու վերակառուցվում, այլ բոլորովին նորն է կառուցվում»:

Քննարկմանը հրավիրվել էր նաեւ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Ըստ նրա, նոր ճանապարհը Գյումրիից հետո թեքվելու է Արագածոտն, իսկ այնտեղ խնդիր է առաջանում հուշարձանների պահպանության. «Այդ վայրում ահռելի քանակությամբ հուշարձաններ կան, որոնք ճանապարհի պատճառով պետք է երկփեղկվեն: Մենք պետք է հնարավոր լուծումներ գտնենք, թե ինչպես է պետք ճանապարհը կառուցել, որպեսզի հուշարձանները հնարավորինս պահպանվեն: Դրա համար մեզ պետք է բավարար ժամանակ տրվի»:

«Շողեր միություն» հ/կ-ի ներկայացուցիչ Հասմիկ Ասլանյանն էլ խոսեց «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ գտնվող 4 բնակելի շենքերի խնդրի մասին: Նրա ներկայացմամբ, այդտեղի բնակիչների համար պետք է վաղուց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բազմաբնակարան շենքեր կառուցվեին, սակայն այդ գործընթացը ձգձգվում է. «Հիմա որոշվել է, որ պետք է 2014-ին կառուցվի, բայց այդ շենքերը վթարային վիճակում են: Խոսքը 171 ընտանիքի մասին է»: Բացի այդ, ըստ նրա, այդ հասցեի 2 բնակելի շենքերի բնակարանները բնակիչների կողմից սեփականաշնորհված չեն, քանի որ հանրակացարանային շենքեր են. «Այդ իսկ պատճառով, նրանց համար հաշվարկվել է ավելի քիչ քմ-ներով տարածք, քան մյուս 2 շենքերի համար»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031