Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի համայնքների մոտ 30 տոկոսը չի կարողանում ամբողջությամբ հավաքել հարկերը

Դեկտեմբեր 21,2011 18:58

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ կայացել է մարզի խորհրդի վերջին նիստը, ուր արձանագրվել է, որ մարզի միջին ցուցանիշը՝ սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2 մլն 145 հազար դրամով կամ 0,5%-ով՝ 87,7 %, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 87,2% -ի դիմաց:

Միջինից բարձր ցուցանիշ են ապահովել Վարդենիսի տարածաշրջանը՝ 93,2% եւ Սեւանի տարածաշրջանը՝ 90,5%, իսկ միջինից ցածր ցուցանիշ Մարտունու տարածաշրջանը՝ 85,2%, Ճամբարակի տարածաշրջանը՝83,8% եւ Գավառի տարածաշրջանը՝ 83,6%:

Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ հողի հարկի գծով, որը 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է շուրջ 4,9%-ով:

100 տոկոս տարեկան պլանը կատարել եւ գերակատարել է Գեղարքունիքի 92 համայնքներից 47-ը, իսկ  29 համայնք շարունակում է մնալ  հետնապահների շարքերում:

Այս տարի հաջողվել է մարել 80 միլիոն դրամի աշխատավարձի եւ սոցապվճարների պարտք, ինչի շնորհիվ նախորդ պարտքերից ամբողջովին ձերբազատվել է վեց համայնք: Մինչեւ տարեվերջ պարտքերից կազատվեն նաեւ Խաչաղբյուր եւ Արփունք համայնքները, մինչդեռ 15 համայնքներ եկող տարին կդիմավորեն 103 միլիոն դրամ ընդհանուր պարտքերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031